| |
|
Պարոդոնթոլոգիա |
|
Պարոդոնթի հիվանդություններն ամբողջ աշխարհում սևեռուն
ուշադրություն պահանջող լուրջ խնդիրներ են
ներկայացնում: Պարոդոնթոլոգիական հիվանդությունները
բնորոշվում են ատամների համար հենք հանդիսացող
հյուսվածքների քայքայմամբ: Հաճախ հիվանդություններն
ընթանում են առանց
նշանների և մենք անգամ չենք կասկածում հիվանդության
մասին: Ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս լնդերի
արյունահոսություն, մերկանում են ատամների վզիկները
,բերանից տհաճ հոտ է փչում: Պարոդոնթի անուշադրության
մատնված հիվանդությունների արդյունքում ատամներից
զրկվելու վտանգ է առաջանում:

Պարոդոնթի վնասվածքների արդիական բուժումը նպատակ է
հետապնդում ոչ միայն պարոդոնթի քայքայման ակտիվ
ընթացքի զուտ ճնշումն,այլև, քայքայված հյուսվածքային և
ոսկրային կառույցների հնարավորինս լրիվ վերականգնումը:
Ըստ տվյալ տեսանկյունի պարոդոնթի,և առաջին հերթին,
պարոդոնթիտի ՙհաջող՚ բուժման հասկացությունը էապես
փոխվել է վերջին տասնամյակում:Ժամանակին կատարված
բուժումը բերում է պարոդոնթի նորմալ կառուցվածքի իսպառ
վերականգնմանը` հենարանային կառույցների լրիվ
վերականգնումով: Սկզբունքորեն նման տարբերակը հնարավոր
է պարոդոնթիտի, հատկապես վաղ փուլերում , ճշգրիտ
բուժում անցկացնելուց հետո, բուժական ներգործության
հանդեպ դիմադրողականության ակտիվ ընթացքի կրկնության
բացակայությամբ:
Պարոդոնթի հյուսվածքների վերականգնողական
հատկություններն անհամեմատ ավելի զգալի են ,քան դա
մինչև վերջերս էր համարվում:Ոչ միայն տրանզիտորային
էպիթելն ու լնդի շարակցական հյուսվածքը,այլև ալվեոլյար
ոսկորը և բուն պարոդոնթալ կապանը կարող են զգալիորեն
վերականգնվել:
Գրանուլյար հյուսվածքի հեռացումից հետո, ալվեոլյար
ոսկորի վերականգնումը կարող է հասնել մինչև 70 տոկոս
դեֆեկտների լրացմանը ` ի հաշիվ օսթեոբլաստների
ակտիվացման և ոսկորի կոլագենային մատրիքսի սինթեզի
ինտենսիվացման:Ապացուցվում է նաև, որ հնարավոր է
պարոդոնթալ կապանի տարրերի միգրացիան, որն ապահովում է
դրա վերականգնումը հյուսվածքի և ատամի նորմալ կապերի
ձևավորմոն հետ մեկտեղ: Սակայն, չնայած վերը նկարագրված
վերականգնողական պրոցեսներն հնարավոր են, դրանք
համեմատաբար հազվադեպ են բերում պարոդոնթալ
կառուցվածքների վերականգնմանը սովորական բժշկական
միջոցառումներից հետո: Դրանց իրական աճը պահանջում է
վերականգնողական բուժման մեջ ներառվող հատուկ
գործողությունների կիրառում: Ժամանակին բժշկի դիմելով
դուք կարող եք կայունացնել ատամների վիճակը:
|
Գեղագիտական
ստոմատոլոգիա
|
|
Վինիրներ,մետաղազուրկ կերամիկական շապիկներ,
կերամիկական ներդիրներ, մետաղակերամիկական շապիկներ:

Կերամիկական վինիրները լայնորեն օգտագործվում են
ատամների դիրքի կամ ձևերի ճշգրտման,դրանց մաշված ու
ջարդված ծայրերի վերականգնման, գույնի վերափոխման և
կոտրվածքների վերականգնման համար:

Մետաղազուրկ շապիկներն առանձնանում են բարձր
գեղագիտությամբ,քանզի դրանցում բացակայում է
մետաղը,որը խաչընդոտում է անհրաժեշտ գունա-և
լուսահաղորդմանը: Դրանք աչքի են ընկնում բարձր
թափանցիկությամբ , ինչի շնորհիվ չեն տարբերվում հարևան
ատամների գույնից:
Կարիեսի բուժման ժամանակ անցկացվում է ատամների
կորցրած հյուսվածքների կոսմետիկական վերականգնում`արդի
պլոմբանյութերի օգտագործմամբ:
|
ՑԻՐԿՈՆԻՈՒՄԻ ՕՔՍԻԴԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՅՈՒԹ |
|
Ցիրկոնիումի երկօքսիդը բարձրակայուն կերամիկական նյութ
է ,որը բարձր տեխնոլոգիական կիրառություն ունի`օրինակ
աէրոտիեզերական արդյունաբերության մեջ: Դա ցիրկոնիումի
և թթվածնի հազվադեպ հանդիպող տարրերի քիմիական
միացություն է :Դրա քիմիական
ձևակերպումը/ֆորմուլա/ZrO2-ն է ,որը հաճախ անվանում են
ցիրկոնիումի օքսիդ:
Այդ նյութը շնորհիվ իր բարձր պլաստիկության հաճախ
անվանում են կերամիկական պողպատ:Դեռ ավելին`
ցիրկոնիումի օքսիդի օգտագործումը փաստորեն զրոի է
հավասարեցնում ալերգիայի հակում ունեցող պացիենտների
մոտ առաջացող բացասական երևույթները:Այդ նյութը
էլեկտրականություն չի անցկացնում `հետևաբար էլեկտրական
լիցք չի առաջացնում:Քանի որ նյութը մետաղ չի
պարունակում`այն նաև կոռոզիայի չի ենթարկվում:
ԿԻՐԱՌՈՒՄԸ
Ի լրումն ստոմատոլոգիայում կիրառման ` ալյումինիումի
օքսիդը և ցիրկոնիումի օքսիդը արդեն 20 տարուց ավելի է
ինչ կիրառվում են նաև կոնքազդրային հոդերի
պրոտեզավորման ժամանակ: Տվյալ նյութերը ամբողջությամբ
բիոհամատեղելի են ,քանի որ դրանք հիմնականում բաղկացած
են բնական ոսկորի հյուսվածքի կառուցվածքի մեջ մտնող
հանքային նյութերից/միներալ/:Իսկ դա նշանակում է ,որ
ըստ էության դրանք առավելագույն մոտեցված են օրգանական
ոսկորների կառուցվածքին:
CAD/ CAM –ը ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ
Վերջին տարիների գիտատեխնիկական նվաճումների շնորհիվ
հնարավոր դարձավ համակարգի կիրառումը ատամնաբուժության
մեջ, որը ենթադրում է լրիվ ավտոմատացված արտադրություն
և ապահովում անթերի ճգրտություն.
|
|
|
ՑԻՐԿՈՆԻՈՒՄԻ ՕՔՍԻԴԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• ցածր ջերմափոխանցում
• լնդերի վրայի մուգ բծերի բացակայություն և
գունազրկում
• ցիրկոնիումի օքսիդը ավելի լավ է լույս թողնում քան
մետաղը:Պրոտեզների բնական տեսքը անփոփոխ է մնում
տարբեր լուսավորությունների` և ցերեկային լույսի և
արհեստական լույսի ժամանակ:
|
 |
|
|
Էնդոդոնթիա
|
 
Ստոմատոլոգիայի բաժին է ,որն ուսումնասիրում է ատամի
արմատը շրջապատող հյուսվածքների, կակղանի կառուցվածքը,
ֆիզիոլոգիան ու պաթոլոգիան: Արմատախողովակներում
գտնվում է նուրբ հյուսվածք`կակղան, որի բորբոքման
ժամանակ սուր ցավ է առաջանում: Կակղանի բորբոքման
հիմնական պատճառը վարակն է : Ժամանակին չբուժելու
դեպքում վարակը կարող է տարածվել շուրջատամնային
հյուսվածքների վրա, ինչը կբերի պերիոդոնթիտի
առաջացմանը և կարող է հանգեցնել ատամի կորուստին:
Ատամը վարակից ազատելու համար հարկավոր է բուժել
արմատային խողովակները և դրանք բարձր որակով
լիցքավորել:
|
|
Իմպլանտոլոգիա |
|
Ներկայումս իմպլանտները ստոմատոլոգիայում մեծ կիրառում
ունենև իմպլանտի տեղադրումը սովորական գործողություն է
դարձել: Իմպլանտների համակարգի գոյություն ունեցող
բազմազանությունը հնարավորություն է տալիս նվազեցնել
դրանց վանվելու վտանգը:

Կլինիկայում օգտագործվում են իմպլանտների եվրոպական
լավագույն համակարգերը,որոնք բարձր կլինիկական
արդյունավետություն են տալիս: |
|
Լազերային
սպիտակեցման առավելությունները |
|
Եթե
Ձեզ բավարարում է ատամների ձևը և չափը, ատամնաշարի
տեսքը, և միակ բանը, որը Ձեզ թույլ չի տալիս լիարժեք
ժպտալ, դա ատամների գույնն է` համեցեք ԱՏԱՄՆԵՐԻ
ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍՊԻՏԱԿԵՑՄԱՆԸ:
Լազերային սպիտակեցումը համարվում է ցանկացած գույնի
ատամների սպիտակեցման ամենաժամանակակից եղանակը:
Ատամների վրա քսվում է տրոպիկական JUA մրգի բացառիկ
պիգմենտ պարունակող դոնդող (գել), որը կլանում է
լազերային լույսը, ինչի հետևանքով արագանում և
հզորանում է դոնդողում պարունակվող սպիտակեցնող
բաղադրամասերի առաջացումը:
Ընդ որում, իոնների ցածր մոլեկուլյար կշիռը ապահովում
է վերջիններիս խորը թափանցելիությունը և գերագույն
սպիտակեցնող արդյունքը:

Դոնդողը լուսավորում է ոչ թե ֆոտո լամպի ցրված
լույսով, այլ անմիջապես յուրաքանչյուր ատամի վրա
ուղղված, դիոդային և ինֆրակարմիր լազերային համադրված
բացառիկ ճառագայթով, որը ապահովում է գերագույն
սպիտակեցում շատ կարճ ժամանակում (ի տարբերություն
մնացած բոլոր սպիտակեցնող մեթոդների): Ժպիտի գիծը
կազմող մեկ ծնոտի, 10 ատամների սպիտակեցման մեկ փուլը
կազմում է 30 վայրկյան:
1. Բացառիկ անվնաս, կարճաժամկետ ազդեցություն ատամի
վրա:
2. Ատամի էմալի ամրացում լազերային ճառագայթների
բացառիկ ազդեցության շնորհիվ:
3. Սպիտակեցման արդյունքը պահպանվում է շատ ավելի
երկար, քան ցանկացած այլ սպիտակեցման եղանակի դեպքում:
4. Սպիտակեցման ընթացքը բացառիկ անցավ է: Բացակայում է
նաև ատամների զգայոնությյան բարձրացում սպիտակեցնելուց
հետու:

Լազերային սպիտակեցումը կիրառվում է արդեն 15 տարի:
Այդ ընթացքում կատարված է 100-ից ավել
հետազոտություններ, որոնք ապացուցում են մեթոդի
բացարձակ անվտանգությունը: Այդ հետազոտությունների
արդյունքում պարզվել է, որ լազերային սպիտակացումը ոչ
միայն չի վնասում էմալը, այլ ամրապնդում է այն
հիդրօքսիապատիտների խտացման շնորհիվ (միկրոամրությունը
ըստ WIKERS-ի աճում է 37%-ով): |
|
|
 |